ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սփյուռքի կոոպերատի՞վ, թե՞ «լվացքատուն»

Սփյուռքի կոոպերատի՞վ, թե՞ «լվացքատուն»
06.11.2026 | 15:04

«Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողով» ճոռոմաբանության անվան տակ քպականները շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը` սպասարկող և իբր Սփյուռքը ներկայացնող որոշ անհայտ դեմքերով զուգահեռ սփյուռքյան կառույցներ կերտելու ուղղությամբ: Անփառունակ ու դատապարտված ջանքեր… Իրական Սփյուռքում, այլ ոչ թե Փաշինյանի երևակայած Սփյուռքի կոոպերատիվում, այս դասերը վաղուց սերտել են, երբ սովետական դեսպանատների ու դրանց կցված հայազգի երկրորդ ու երրորդ քարտուղարների միջոցով հավաքագրվում էին Սովետական Միությանը լոյալ, բայց համայնքներում մերժված թեկնածուների:

Եվ ինչպես բնորոշ է վաղ կոոպերատիվ շարժմանը, «Նիկոլի Սփյուռքը» կգործի նկուղային պայմաններում ու այդտեղ էլ կգտնի իր վախճանը:

Գալով լվացքատանը, ապա պետք է ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ COP17-ից հետո, նույն վայրում «խնայողաբար» միմյանց հաջորդող խոշորամասշտաբ միջոցառումների կազմակերպումը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, հետևյալ սխեմայի հնարավոր կիրառմամբ. առաջին միջոցառման համար նախատեսված բյուջեի սահմաններում իրականացվում են բոլոր ծախսերը, իսկ հաջորդող երկրորդ ու երրորդ միջոցառումների համար հատկացված ֆինանսական միջոցները ձևակերպվում են առաջինի հաշվին, և այս կերպ պետական բյուջեից յուրացվում է ահռելի չափի գումար: Հարցրեք, թե ինչքա՞ն է ծախսվել գագաթաժողովի կազմակերպման համար, ապա դրա առնվազն 70 տոկոսը կլինի մաքուր յուրացված գումարը: Բայց կասկած չունենաք, որ ամեն ինչ թղթով ճիշտ է լինելու:

Եթե ունենայինք իսկապես անկախ լրատվամիջոցներ, ապա պարզ լրագրողական հետաքննության արդյունքում շատ ու շատ մանրամասնություններ կբացահայտվեին բյուջեի համատարած թալանի նաև այս դրվագների կապակցությամբ:

Իսկ քպական հերթական խեղկատակությանը մասնակցություն բերած սփյուռքահայերի հասցեին հիմնական երկու մեղադրանքները սրանք են. աջակցություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնելու ջանքերին և Արցախը հայաթափելու ցեղասպանական գործարքին:

Հ.Գ. Մտեք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջն ու արձագանքների քանակով և բովանդակությամբ լիակատար պատկերացում կկազմեք «գագաթաժողովի» հանդեպ տածած իրական հետաքրքրության մասին:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ